«Էվերթոնի» կիսապաշտպան Դելե Ալին վարձավճարով տեղափոխվեց «Բեշիքթաշ»։
Ալին միայն հունվարին էր միացել «Էվերթոնին» «Տոտտենհեմից»՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Ճիշտ է, այս ամբողջ 40 միլիոն ֆունտը տրամադրվել է բոնուսների տեսքով։ Առայժմ Դելեն ընդամենը 13 հանդիպում է անցկացրել «իրիսների» կազմում, ինչը նշանակում է, որ «շպորները» դեռ ոչ մի լումա չեն ստացել:
«Գուդիսոն Պարկում» ձախողվելով՝ այժմ 26-ամյա անգլիացին կփորձի վերականգնել կարիերան Թուրքիայում։
Ըստ The Guadian-ի, «Բեշիքթաշը» ստացել է Ալիին 6 միլիոն ֆունտով գնելու տարբերակ մինչև հունվարի 1-ը կամ 8 միլիոն ֆունտ ստեռլինգով այդ ամսաթվից հետո: Հակառակ դեպքում Դելեն կվերադառնա «Էվերթոն», որտեղ պայմանագրի ավարտին մնացել է ևս մեկ տարի։