Չորեքշաբթի օրը «Չելսիի» հարձակվող Դեմբա Բան մեկնել է Միլան և հատուկ պաշտպանիչ դիմակ է պատվիրել, որով կկարողանա խաղալ շաբաթ օրը:
Հիշեցնենք, որ Բան քթի կոտրվածքը ստացել է անցած շաբաթ «Նյուքասլի» հետ խաղում: Իր նախկին թիմակից Ֆաբրիսիո Կալոչինիից հարված ստանալով նա ստիպված փոխարինվեց:
Այդ վնասվածքի պատճառով Բան բաց թողեց Սենեգալի ազգային հավաքականի ընկերական խաղը Գվինեայի հետ: Դեմբա Բան արդեն պատվիրել է պաշտպանիչ դիմակ, որը նրան թույլ կտա խաղալ կոտրված քթով:
Ավելացնենք, որ այս շաբաթ «կապույտները» կխաղան «Ուիգանի» հետ: