«Չելսիի» հարձակվող Դեմբա Բան շարք կվերադառնա «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ խաղում, որը տեղի կունենա այս կիրակի:
Հիշեցնենք, որ Բան «Սանդերլենդի» հետ խաղում կոճի վնասվածք ստացավ և փոխարինվեց առաջին խաղակեսում:
Սակայն «կապույտների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կարծիքով Բայի վնասվածքը լուրջ չէ և նա կկարողանա մասնակցել «Սիթիի» հետ խաղին:
-Դեմբա Բան այսօր չի մասնակցել մարզումներին, սակայն մենք այդպիսի որոշում ենք ընդունել ապահովության համար:
Այդ վնասվածքը այնքան էլ լուրջ չէր,- Բենիտեսի խոսքերն է մեջբերել The Independent-ը: