«Սանդերլենդի» հետ խաղում (2:1) «Չելսիի» հարձակվող Դեմբա Բան կոճի վնասվածք է ստացել: «Ազնվականների» մարզչական շտաբը դեռ դժվարանում է ասել, թե ինչքան կբացակայի սենեգալցին:
Բան, ով հունվարին է տեղափոխվել «Նյուքասլից» 7 մլն ֆունտով, այս վնասվածքը ստացել է մրցակցի հետ պայքարում: Դեմբան կարողացավ խաղալ միայն առաջին խաղակեսը, որից հետո իր տեղը զիջեց Ֆերնանդո Տորրեսին:
-Երբեք «նորմալ» չէ, երբ փոխարինում ես կատարում ընդմիջմանը: Դեռ շատ շուտ է ասելու համար, թե ինչքան լուրջ է վնասվածքը: Սակայն նա խնդիր ունի կոճի հետ: Կոպիտ պայքար էր, սակայն մենք դեռ չգիտենք,- հայտնել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: