«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Մարտին Դեմիկելիսը հայտնել է, որ ցանկանում է տեղ ունենալ թիմի հիմնական կազմում:
Ամռանը տեղափոխվելով «Էթիհադ»՝ Դեմիկելիսը երկու ամիս վերականգնվում էր ծնկի վնասվածքից: Առողջական խնդիրները լուծելուց հետո արգենտինացին իր նորամուտը նշեց «Չելսիի» դեմ խաղում, որում «քաղաքայինները» պարտվեցին 2:1 հաշվով:
-Ես ինձ զգում եմ, ինչպես 20 տարեկանում: Մեծ հաճույք է խաղալ աշխարհի ուժեղագույն առաջնությունում:
Ես շատ նպատակներ ունեմ և այստեղ եմ եկել ոչ երկրորդական դեր ստանձնելու համար: Ես ցանկանում եմ դառնալ ակումբի մի մասնիկը և վստահ եմ, որ կկարողանամ հասնել դրան:
Ինչ վերաբերվում է վնասվածքին, ապա այժմ ես ինձ լավ եմ զգում,- Դեմիկելիսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: