«Բերնլիի» հարձակվող Դենի Ինգսը մերժել է «Ռեալ Սոսյեդադի» առաջարկը, որպեսզի հաջորդ ամառ տեղափոխվի «Լիվերպուլ»:
Փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Ինգսը, ում պայմանագիրը «Բերնլիի» հետ կլրանա այս մրցաշրջանի ավարտին, մեկնել է Իսպանիա, որպեսզի բանակցի Դևիդ Մոյեսի գլխավորած բասկյան ակումբի հետ:
Մոյեսն իր ակումբին համոզել է Ինգսին շաբաթական 60 հզր ֆունտ աշխատավարձ առաջարկել, սակայն Դենին չի ցանկացել միանալ Լա Լիգայի միջին կարգի ակումբին: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 22-ամյա անգլիացին նախընտրում է կարիերան «Լիվերպուլում» շարունակելու տարբերակը:
Քանի որ Ինգսը դեռ 24 տարեկան չկա, այլ ակումբ տեղափոխվելու պարագայում, անգամ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, «Բերնլին» իր սանի համար փոխհատուցում կստանա: Հաղորդվում է, որ այդ գումարը կարող է հասնել մինչև 6 մլն ֆունտի: