«Վեստ Հեմը» ավարտել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Դենի Ինգսի տրանսֆերրը: Գործարքը գնահատվում է 15 մլն ֆունտ ստերլինգ՝ ներառյալ բոնուսներ:
30 ամյա Ինգսը, ով այս մրցաշրջանում 21 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ, «Վեստ Հեմի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։
Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում միայն «Վուլվերհեմպտոնն» է ավելի քիչ գոլեր խփել, քան «Վեստ Հեմը», ուստի «մուրճերի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույսը դնում է Դենիի օգնության վրա, ով նախկինում հանդես է եկել «Լիվերպուլում», «Բերնլիում» և «Սաութհեմպտոնում»:
«Ես շատ ուրախ եմ Դանիին ձեռք բերելու համար: Նա ապացուցված ռմբարկու է Պրեմիեր լիգայի մակարդակով և մեծ մրցակցություն կհաղորդի մեր առջևի գծում»,- ասել է Մոյեսը:
Բացի այդ, «Վեստ Հեմը» կարողացավ ժամանակին գրանցել Ինգսին։