«Նյուքասլի» պաշտպան Դեն Բյորնը մոտ 2 ամիս չի խաղա մեջքի վնասվածքի պատճառով:
Այս մրցաշրջանում 31 ամյա Բյորնը հայտնվել է «Նյուքասլի» մեկնարկային կազմում, ակումբի անցկացրած (ԱՊԼ֊ի շրջանակներում) բոլոր 11 հանդիպումներում, սակայն նախորդ շաբաթ օրը «Արսենալի» դեմ խաղում նա չկարողացավ մասնակցել ամբողջ հանդիպմանը և փոխարինվեց ընդմիջմանը:
«Դեն Բյորնը որոշ ժամանակ բաց կթողնի: Նա ընկավ ողնաշարի վրա, և դա մեծ կորուստ է»:
«Նա մեծ դեր է խաղացել ակումբի զարգացման հարցում իր տեղափոխման պահից ի վեր։», – «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հաուն նաև ասել է, որ պաշտպան Մեթ Թարգեթը, ով նոյեմբերի 1-ին Լիգայի գավաթի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում վնասվածք էր ստացել, բաց կթողնի «մոտ երեք ամիս»:
Բացի Բյորնից ու Թարգեթից «Նյուքասլի» հիվանդանոցում են գտնվում նաև Սվեն Բոտմանը, Էլիոթ Անդերսոնը, Յաքոբ Մրֆին, Հարվի Բարնսը և Ալեքսանդր Իսակը, իսկ Սանդրո Տոնալին կրում է իր 10 ամսյա որակազրկումը: