«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն ակնարկել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից:
Դեֆոն հասկանում է, որ իրեն անհրաժեշտ է մշտական խաղային պրակտիկա, որպեսզի կարողանա մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կարող է վերջինը լինել 30-ամյա անգլիացու համար:
Սակայն ամառվա ընթացքում «Տոտտենհեմը» ուժեղացրեց կազմը, ինչի պատճառով մեծացավ հիմնական կազմում տեղի համար մրցակցությունը: Այժմ թիմի հիմնական հարձակվողը համարվում է Ռոբերտո Սոլդադոն, բացի այդ Վիլաշ-Բոաշի թիմում է տաղանդավոր ֆուտբոլիստ Էրիկ Լամելան:
-Ինձ համար շատ կարևոր է խաղալ ընթացիկ մրցաշրջանում: Ես ցանկանում եմ խաղային փորձ ունենալ, քանի որ հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, որին մասնակցելը յուրքանչյուրի ֆուտբոլիստի երազանքն է,- Դեֆոյի խոսքերն է մեջբերում London24-ը: