«Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն լուծել է իր առողջական խնդիրները և այժմ պատրաստ է մասնակցել հյուսիսլոնդոնյան դերբիին: Կիրակի օրը Վիլաշ-Բոաշի սաները «Ուայթ Հարթ Լեյնում» կընդունեն «Արսենալին»:
Հիշեցնենք, որ Դեֆոն դեռ հունվարի սկզբին էր վնասել կոճը: Ջերմեյնի բացակայության պայմաններում թիմի ռմբարկուն դարձավ Գարեթ Բեյլը:
Դեֆոն շարք է վերադառնում չափազանց կարևոր խաղից առաջ: «Արսենալի» և «Տոտտենհեմի» դիմակայությունը մեկ դարից ավել պատմություն ունի:
-Դեֆոն արդեն երկրորդ օրն է մարզվում է թիմի հետ և կարող է մասնակցել «Արսենալի» հետ խաղին,- Անդրե Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում TalkSPORT-ը: