«Չելսիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյունեն լքում է թիմը և բուժզննում անցելու համար ուղևորվում է Լոնդոն:
Երեկ Մալայզիայի աստղերի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ Քևինը ոչ միայն թիմի մեկնարկային կազմում էր, այլ նաև աչքի ընկավ խփած գնդակով և ստացած վնասվածքով: «Ազնվականների» մարզչական շտաբը որոշել է Դե Բրյունեին վաղաժամ տուն ուղարկել:
-Այսօր գիշերը կմեկնեմ Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնեմ: Ինձ լավ եմ զգում: Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի,- թվիթերյան իր էջում գրել է բելգիացին:
Ավելացնենք, որ հինգշաբթի օրը «կապույտները» Ջակարտայում կխաղան Ինդոնեզիայի աստղերի հետ, որից հետո կմեկնեն ԱՄՆ և օգոստոսի 1-ին կխաղան «Ինտերի» հետ: