• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դե Բրույնեն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը Չեմպիոնների լիգայի եզրափակչում ստացած վնասվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ Դե Բրույնեն փոխարինվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակչի ընդմիջման ժամանակ:

Մանչեսթեր վերադառնալուց հետո Քևինը հետազոտության է ենթարկվել, և 31 ամյա բելգիացու մոտ ախտորոշվել է ազդրի երրորդ աստիճանի պատռվածք։

Դե Բրույնեն վիրահատության կարիք չունի, սակայն Քևինը բաց կթողնի և՛ Անգլիայի Սուպերգավաթի խաղը «Արսենալի» դեմ, և՛ Պրեմիեր լիգայի առաջին խաղը՝ «Բերնլիի» դեմ, հայտնում է Daily Star-ը:

«Սիթիի» բժշկական անձնակազմը նշում է, որ Դե Բրույնեն կարող է խաղադաշտ վերադառնալ օգոստոսի 16-ին Աթենքում կայանալիք «Սևիլիայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության ժամանակ։

Առայժմ Դե Բրույնեին հանգիստ են նշանակվել։ Սպասվում է, որ Քևինը կմեկնի Խոսեպ Գվարդիոլայի թիմին նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ, բայց այնտեղ կանցնի միայն վերականգնողական փուլ։

Հետաքրքիր փաստեր