Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան ժամանակից շուտ կլքի իր երկրի հավաքականը և Ֆրանսիան։
Իսպանացի դարպասապահը հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում, որի պատճառով կարող է բաց թողնել Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Աղբյուրը լրացուցիչ ինֆորմացիա չի հայտնում, սակայն որոշ կայքեր նշում են, որ դեռ 2012 թվականին Դե Խեան ֆիզիկական ճնշման ներքո անչափահաս աղջկան ստիպել է սեռական հարաբերություն ունենալ հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Նշվում է նաև նրա թիմակից Իկեր Մունյաինի անունը։
― ― ― ―
Ռուսական vesti.ru կայքը մանրամասներ է հայտնում, ըստ որի 4 տարի առաջ Դե Խեան աղջիկ է բերել հավաքական և վերջինիս ստիպել է սեքսով զբաղվել հավաքականի ֆուտբոլիստների հետ։ Անձամբ Դե Խեան չի բռնաբարել աղջկան, սակայն գլխավոր ճնշումը եղել է նրա կողմից։ Ռուսական կայքը հղում անելով El Confidencial֊ին՝ հայտնում է, որ պրոցեսին ակտիվ մասնակցություն է ունեցել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն, ով այն ժամանակ «Մալագայի» ֆուտբոլիստ էր։
Պաշտոնական հայտարարություն դեռ չկա։
_ _ _ _
Երևանի ժամանակով 21։00֊ին Դե Խեան արտահերթ ասուլիս տվեց, որտեղ հերքեց իր մասնակցությունը այդ սկանդալային պատմությանը և հայտնեց, որ գործով կզբաղվեն իր փաստաբանները։