«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ակումբում անցկացրած խաղով արժանացել Իսպանիայի հավաքականից հրավերի: Դե Խեան կմասնակցի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հետ խաղերին:
Ընդամենը երկու ամիս առաջ «Տոտտենհեմի» հետ խաղից հետո (1:1), Դե Խեան հայտնվեց քննադատությունների կիզակետում: Մամուլում անգամ լուրեր հայտնվեցին, որ իսպանացին ամռանը կարող է լքել «Յունայթեդը»:
Սակայն դրանից հետո 22-ամյա դարպասապահը մեծ առաջընթաց է արձանագրել, ինչն էլ աննկատ չմնաց հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի կողմից:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հավաքական չի հրավիրվել հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասը: Այս պարագայում Դե Խեան լավ հնարավորություն ունի իր նորամուտը նշելու: