«Չելսին» դիտարկում է «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Ուսման Դիամանտեին՝ որպես վետերան Տիագո Սիլվայի փոխարինող:
Սիլվայի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և Սթեմֆորդ Բրիջը ակնկալում է, որ 39 ամյա բրազիլացին կվերադառնա հայրենիք՝ կարիերան ավարտելու համար։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Չելսին» արդեն պատրաստվում է կյանքին որտեղ չի լինի Սիլվան: Վերջին ամիսներին «կապույտների» սկաուտները կազմում էին թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ընտրացուցակը, ովքեր կփոխարինեն Տիագոյին:
Կարճ ցուցակում նշանավոր է 19 ամյա Դիամանտեն, ով դիտարկվեց «Չելսիի» սկաուտների կողմից անցած շաբաթ օրը, երբ Ուսմանը օգնեց Կոտ դ’Իվուարին ոչ-ոքի խաղալ Մարոկկոյի դեմ:
Դա Դիամանտեի միայն երկրորդ հանդիպումն էր ազգային թիմի կազմում, սակայն Ուսմանը ուժեղ տպավորություն թողեց լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների վրա։
Դիամանտեն ոչ պակաս վառ տեսք ունի «Սպորտինգում»: Այս մրցաշրջանում Ուսմանը մեկնարկային կազմում է հայտնվել լիսաբոնյան ակումբի յուրաքանչյուր խաղում:
Հունվարին «Սպորտինգը» 7 միլիոն ֆունտով գնեց Դիամանտեին «Միդտյուլենդից»: Պորտուգալական ակումբի հետ Ուսմանի պայմանագիրը, որը հաշվարկված է մինչև 2027 թվականը, նախատեսում է 69 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցման կետ։