«Վեստ Հեմի» կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն դաշտ կվերադառնա ընդամենը 3 շաբաթից:
Կիրակի օրը կայացած խաղում Դիամեն լուրջ վնասվածք էր ստացել: Ենթադրվում էր, որ ֆուտբոլիստի ապաքինումը կտևի 3 ամիս: Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, և արդեն հունվարին Դիամեն կխաղա:
Այսպիսի պայմաններում կիսապաշտպանը հնարավորություն ունի հունվարին փոխելու ակումբը: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքն է 3.5 մլն ֆունտ, իսկ «Վեստ Հեմի» հետ պայմանագիրը երկարաձգել չի ուզում: