«Շանհայ Շենհուա»-յի իվուարցի հարձակվող Դիդիե Դրոգբան ասել է, որ հավատում է ներկայիս ակումբին և Անգլիա վերադառնալու մտադրություն չունի:
Վերջին շաբաթներին անգլիական թերթերը խոսում էին Դրոգբայի վերադարձի մասին: Մասնավորապես նշվում էր «Լիվերպուլ»-ի անունը:
Սակայն ֆուտբոլիստը իր հայտարարությամբ վերջ դրեց այդ խոսակցություններին:
-Ես հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանում նույնպես հանդես կգամ չինական ակումբում: Խնդիրն այն է, որ ուշ տեղափոխվեցի և չկարողացա մասնակցել թիմի նախապատրաստական մարզումներին,- ասել է ֆուտբոլիստը Shanghai Morning Post-ին տված հարցազրույցում: