«Գալաթասարայի» հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է, որ տրամադրված է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հաղթանակ տանել «Չելսիի» նկատմամբ:
Դրոգբան, ով «ազնվականների» կազմում 8 մրցաշրջան է անցկացրել, այսօր կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»: Իվուարցի հարձակվողը հուսով է, որ կկարողանա վերահսկել իր էմոցիաները և ամբողջությամբ տրվել խաղին:
-Ես «Գալաթասարայի» ֆուտբոլիստ եմ, սակայն խաղալու եմ իմ նախկին ակումբի դեմ: Եթե հաղթենք, ապա ակումբի և ֆուտբոլիստների հանդեպ ունեցած հարգանքից կարող է ես չնշեմ հաղթանակը, սակայն ուրախ կլինեմ: Ես պարզապես ցանկանում եմ շարունակել պայքարն այս առաջնությունում: Այստեղ անձնական ոչինչ չկա և չի կարող լինել,- Դրոգբայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: