• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դիեգո Կոստա. «Ես երջանիկ եմ «Ատլետիկոյում»

Դիեգո Կոստա«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Դիեգո Կոստան հերքել է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին տեղեկությունը և հայտնել է, որ ցանկանում է մնալ իր ներկայիս ակումբում:

Այս հանգստյան օրերին բավական հեղինակավոր աղբյուրներ պնդում էին, որ «կարմիրները» 21.8 մլն ֆունտ են առաջարկել Կոստայի համար: Այս գումարը «Լիվերպուլին» թույլ կտար ակտիվացնել բրազիլացու տրանսֆերը գնելու գործընթացը:

Սակայն մինչև այս պահը որևէ կերպ չի հաստատվել այս տեղեկությունը: Այսօր ֆուտբոլիստը որոշել է խոսել և հայտնել է, որ անգամ չի մտածում «Ատլետիկոյից» հեռանալու մասին:

-Ես այստեղ ինձ լավ եմ զգում: Վերջերս ես Արգենտինայում և Ուրուգվայում եմ եղել և ոչ մի նման բան չեմ լսել: Եթե ակումբը ցանկանում է, որ ես մնամ, ապա կմնամ:

Կարծում եմ, որ մեր մարզիչ Դիեգո Սիմիոնեն բոլորիս հետ հույսեր է կապում: Նա գիտի, թե ինչ է պետք թիմին, և երկրպագուները նույնպես դա գիտեն,- Կոստայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր