Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան կարծում է, որ Սթիվեն Ջերարդն է մեղավոր, որ Անգլիայի հավաքականը ժամանակից շուտ ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում:
Աշխարհի 1986թ-ի առաջնության հերոսի կարծիքով, Ջերարդն Ուրուգվայի դեմ խաղում կարող էր շատ ավելի լավ խաղալ:
-Անգլիացիները երկրորդ խաղակեսում վերահսկում էին իրավիճակը, սակայն նրանց չէր բավականացնում եզրափակող փոխանցումը: Դա հին պատմության կրկնությունն էր: Ջերարդը և անգլիացիների պաշտպանությունը պետք է մեղքն իրեն վրա վերցնեն: Երբ առաջին գոլի դրվագում Լոդեյրոն սկսեց գրոհը, Ջերարդը կարող էր ավելի լավ խաղալ:
Հետո Անգլիան հավասարեցրեց հաշիվը և հետո նորից գնդակ բաց թողեց: Պետք չէ սխալվել այնպիսի բարձրակարգ հարձակվողի հետ խաղում, ինչպիսին Սուարեսն է, և Անգլիան վճարեց իր սխալի համար,- ասել է Մարադոնան: The Times of India