«Ստոկ Սիթիի» նախկին կիսապաշտպան Դին Ուայթհեդը տեղափոխվել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Միդլսբրո»:
Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում 31-ամյա անգլիացին 26 խաղի է մասնակցել, սակայն դա նրան չի օգնել նոր պայմանագիր կնքելու հարցում: «Ստոկի» նոր մարզիչ Մարկ Հյուզը ևս ոչ մի ցանկություն չի հայտնել Դինին պահելու համար:
Վերջիվերջո «Օքսֆորդի» և «Սանդերլենդի» նախկին կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Միդլսբրո», որի հետ այսօր նա երկու տարվա պայմանագիր է կնքել: