• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Աստոն Վիլլան» ավարտին հասցրեց Ռոջերսի տրանսֆերը

«Աստոն Վիլլան» ավարտին հասցրեց «Միդլսբրոյի» եզրային Մորգան Ռոջերսի տրանսֆերը:

Ավելի վաղ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միդլսբրոն» մերժել էր Ռոջերսի համար «Վիլլայի» երեք առաջարկ, սակայն բիրմինգհեմյան ակումբը համառեց և ի վերջո կարողացավ հասնել իր ուզածին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ռոջերսի համար «Միդլսբրոն» երաշխավորված է ստանալու 8 միլիոն ֆունտ, իսկ բոնուսների շնորհիվ 21 ամյա անգլիացու համար փոխհատուցումը կարող է հասնել 15 միլիոն ֆունտի:

Ռոջերսի համար «Միդլսբրոյի» ստացած զուտ շահույթի 25%-ը բաժին կհասնի «Մանչեսթեր Սիթիին», որից «Միդլսբրոն» անցյալ ամառ 1,5 մլն ֆունտով գնեց Մորգանին։

«Միդլսբրոյում» անցկացրած կես մրցաշրջանում Ռոջերսը 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ Մայքլ Կարրիկի թիմում մասնակցելով 33 խաղի։

Հավելենք, որ Ռոջերսը «Սիթիի» կազմում ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել, միայն վարձավճարով գործուղղվել է «Լինկոլն», «Բլեքփուլ» և «Բորնմուտ»:

Հետաքրքիր փաստեր