«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն պատրաստ է ծախսել Սիմոն Մինյոլեի վաճառքից ստացված գումարը ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա:
25-ամյա Մինյոլեի վաճառքից «սև կատուները» ստացել են մոտ 10 մլն ֆունտ: Այս միջոցները Դի Կանիոն ցանկանում է օգտագործել կազմը համալրելու համար, որպեսզի հաջողությամբ անցկացնի հաջորդ մրցաշրջանը:
-Մեր նպատակը կայանում է նրանում, որ հաջորդ մրցաշրջանում ունենանք մրցունակ թիմ, և այս գործարքը կօգնի մեզ շարունակել ուժեղացնել թիմի կազմը:
Ես կցանկանայի հավատացնել մեր երկրպագուներին, որ ակումբը մեծ աշխատանք է կատարում այդ ուղղությամբ,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: