• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դի Կանիոն պաշտոնապես գլխավորեց «Սանդերլենդը»

Պաոլո Դի Կանիո«Սանդերլենդին» ուղիղ մեկ օր պահանջվեց Մարտին Օ’Նիլին փոխարինող գտնելու համար: «Կատուների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 44-ամյա Պաոլո Դի Կանիոն:

Իտալացի մասնագետը 2.5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ և այսօր առաջին հանդիեպումը կունենա ֆուտբոլիստների հետ, կանցկացնի իր առաջին մարզումը:

Նախկին ֆուտբոլիստ Դի Կանիոն ավելի քան 500 խաղ է անցկացրել «Լացիոյում», «Յուվենտուսում», «Միլանում», «Սելթիկում», «Շեֆիլդ Ուոոնդերսում», «Վեստ Հեմում» և «Չարլթոնում»: Մարզչական գործունեությամբ Պաոլոն ոչ շատ վաղուց է զբաղվում: Իտալացին 2011թ-ին գլխավորեց «Սուիդոն Թաունը», որը լքեց նախորդ փետրվարին:

-Պաոլոն մեծ ոգևորությամբ է վերաբերվում այն փորձությանը, որը դրված է նրա առջև: Մրցաշրջանի մնացած 7 խաղում մենք պետք է պայքարենք Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում տեղ ապահովելու համար: Կարծում եմ՝ Պաոլոյի գալուց հետո մեր շանսերը մեծացել են,- ասել է «Սանդերլենդի» նախագահ Էլլիս Շորտը:

Հետաքրքիր փաստեր