«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն կարծում է, որ դեռ շուտ է իրեն հերոս համարել:
Նախորդ խաղում «կատուները» վերջին 13 տարվա մեջ առաջին անգամ հաղթեցին Թայն և Իր դերբիում՝ 0:3 հաշվով պարտության մատնելով «Նյուքասլ Յունայթեդին»:
«Սանդերլենդի» որոշ երկրպագուներ և ֆուտբոլիստներ Պաոլոյին այդ հաղթանակի համար հերոսացրին, սակայն իտալացի մարզիչը կարծում է, որ դեռ արժանի չէ դրան:
-Ես չեմ ցանկանում հիմա հերոս դառնալ: Հնարավոր է, երբ մենք ինչ-որ բան նվաճենք, այդ ժամանակ նրանք կկարողանան ինձ հերոս կոչել, սակայն այժմ դրա համար ժամանակը չէ: Պետք չէ դատել մեկ խաղով:
Հնարավոր է 10 տարի հետո ես դառնամ ակումբի պատմության լավագույն մարզիչը և նրանք ինձ հերոսացնեն, սակայն ոչ 1 կամ 10-20 խաղով,- Դի Կանիոյի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: