«Վեստ Բրոմվիչի» և «Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն գլխավորեց գերմանական «Շալկե-04»-ը:
2012թ-ին Դի Մատեոյի գլխավորությամբ «Չելսին» հաղթեց Չեմպիոնների Լիգան: Սակայն մի քանի ամիս հետո իտալացին հեռացվեց ակումբից:
Այս ողջ ընթացքում Ռոբերտոն աշխատում էր հեռուստատեսությունում, չնայած որ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էին «Լացիոն» և «Բլեքբեռնը»: Դի Մատենո միայն այժմ որոշեց վերադառնալ մարզչական աշխատանքին:
Այսօր գելզենկիրխենյան ակումբի ղեկավարները գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրին Յենս Քելերին, և նրա փոխարեն նշանակեցին 44-ամյա Դի Մատեոյին: