«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կարծում էր, որ անցած մրցաշրջանում իրեն էլ են հեռացնելու Վիլաշ-Բոաշի հետ:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանը «կապույտներ»-ի հետ սկսեց Անդրե Վիլաշ-Բոաշը, իսկ Դի Մատեոն նրա օգնականն էր: Պորտուգալացի մարզիչը երկար չմնաց թիմում և «Վեստ Բրոմվիչ»-ից կրած 1:0 պարտությունից հետո հեռացվեց:
Այսօր «Չելսի»-ն «Վեստ Բրոմվիչ»-ի հետ կխաղա արդեն Դի Մատեոյի գլխավորությամբ:
-Իմ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ինձ էլ կհեռացնեն: Անկեղծ կարծում էի այդպես էլ կլինի: Երբեք էլ հաճելի չէ լսել քննադատական խոսքեր, բայց նրանք քեզ ավելի ուժեղ են դարձնում: Իմ համար այդ օրը շատ էմոցիոնալ էր, միչև լսեցի ակումբի ղեկավարությունից, որ ցանականում են ինձ տեսնել ակումբի ղեկին,- ասել է Դի Մատեոն: Daily Mirror