Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Ռայմոն Դեմենեկը կարծում է, որ «Տոտտենհեմից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելն առաջ քայլ չի լինի դարպասապահ Ուգո Լյորիսի համար:
Ֆրանսիայի հավաքականի առաջին համարը հավանական է, որ «Օլդ Թրաֆորդում» փոխարինի Դավիդ Դե Խեային, ում ցանկանում է գնել Մադրիդի «Ռեալը»: Սակայն Դոմենեկը Լյորիսին խորհուրդ է տալիս ավելի բարձրակարգ ակումբ ընտրել:
-Ես չէ, որ պետք նրա փոխարեն որոշեմ, սակայն կարծում եմ, որ նա պետք է խաղա «Չելսիում», «Արսենալում» կամ «Մանչեսթեր Սիթիում», պետք է խաղա Չեմպիոնների Լիգայում: «Տոտտենհեմը» մեծ ակումբ է, սակայն լավագույն տարբերակներից չէ: «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեց, սակայն ոչնչով չի տարբերվում «Տոտտենհեմից»: «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս Անգլիայի մեծագույն ակումբներից չէ:
Այժմ մեծագույն ակումբներն են «Արսենալը» և «Չելսին», իսկ «Սիթին» այդ ճանպարհին է: «Յունայթեդը» և «Տոտտենհեմը» նրանցից զգալի հետ են,- Դոմենեկի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: