36-ամյա հարձակվող Դիդիե Դրոգբան, ով գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում, համաձայնվել է վերադառնալ «Չելսի»:
L’Equipe պարբերականի հաղորդմամբ, հաջորդ շաբաթվա սկզբին իվուարցի ռմբարկուն 12 ամսվա պայմանագիր կստորագրի լոնդոնյան ակումբի հետ, որից հետո Դիդիեն աշխատանքի կանցնի նաև Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբում:
Հիշեցնենք, որ Դրոգբան «Չելսիում» խաղացել է 2004-2012թթ-ին՝ մեծ դեր ունենալով այս ակումբի եվրոպական էլիտա մտնելու գործում: