«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հերքել է լուրերն այն մասին, որ մոտ է զբաղեցրած պաշտոնից հեռացվելուն։
«Վեստ Հեմը» այժմ Պրեմիեր լիգայում 16-րդն է՝ անկման գոտուց մեկ միավորով հեռու և չորս անընդմեջ պարտություն է կրել։
Մամուլում նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Մոյեսը դադարել է շփվել ակումբի համասեփականատեր Դևիդ Սալիվանի հետ և շուտով կարող է կորցնել աշխատանքը, սակայն իրականում 59 ամյա շոտլանդացուն ոչ ոք չի սպառնացել աշխատանքից հեռացնելով։
«Դա ամենևին էլ ճիշտ չէ: Դևիդ Սալիվանը հիանալի աջակցություն է ցուցաբերում: Այս պահին ես կասեմ, որ ձեր աղբյուրները սխալվում են»:
«Բայց ես հիմար չեմ: Լինելով ֆուտբոլի մարզիչ, դու միշտ ճնշման տակ ես: Կարող են լինել բացառիկները, ովքեր ճնշման տակ չեն, բայց մարզիչների մեծամասնությունը հաստատ ճնշման տակ կհայտնվի, եթե նրանք պարտվեն մի քանի խաղում», – Մոյեսի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։