Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ չէր պատրաստվում հեռանալ «Էվերթոնից», սակայն չէր կարող մերժել «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու առաջարկը:
Այս շաբաթ Մոյեսը 6 տարով համաձայնեցրեց պայմանագիրը «Յունայթեդի» հետ: Չնայած որ Մոյեսի պայմանագիրն «Էվերթոնի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նա չէր պատրաստվում հեռանալ «Գուդիսոն Պարկից»:
-Երկրպագուներն առաջին օրվանից ինձ շատ լավ ընդունեցին: Ես շատ շնորհակալ եմ աջակցության համար: Այս շաբաթ ես շատ բարդ հանդիպում ունեցա ակումբի ղեկավարության հետ:
Նրանք երբեք չեն քննադատել ինձ և մշատպես փորձել են ինձ հնարավորություն տալ: Ես չէի պլանավորել հեռանալ ակումբից:
Խոստովանում եմ, որ չեմ մտածել «Յունայթեդի» մասին,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: