«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ Ուեյն Ռունին կարող է հասնել ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստի մակարդակին:
«Չելսիի» դեմ խաղում Ռունիի մասնակցությունը և այն, որ Ուեյնը հրաժարվեց տրանսֆերի դուրս գալու պահանջից, խոսում է այն մասին, որ Ռունին պատրաստվում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Օլդ Թրաֆորդում»:
-Մենք ասել ենք, որ նա այստեղ ավելի մեծ բարձունքների հասնելու հնարավորություն ունի: Պետք չէ նաև մոռանալ, որ նա արդեն որոշ հաջողությունների հասել է:
Սակայն նա կարող է հասնել այն բարձրությանը, որում Սէր Բոբբի Չարլթոնն է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: