«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայում Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում (0:5) «Յունայթեդը» ցույց տվեց ընթացիկ մրցաշրջանում իր լավագույն խաղը:
«Կարմիր սատանաներն» անակնկալ կերպով նշեցին իրենց մուտքը 1/8-րդ եզրափակիչ՝ հյուրընկալվելիս ջախջախելով Գերմանիայի ուժեղագույն թիմերից մեկին:
-Ես հուսով եմ, որ մենք հաճախ կկարողանանք այսպիսի խաղ ցուցադրել: Արդեն եղել են խաղեր, որոնցում կարող էինք 3-4 գոլ խփել և, ի ուրախություն մեզ, այս անգամ դա հաջողվեց:
Ես կասեմ, որ սա մրցաշրջանի լավագույն խաղն էր,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: