«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը «Վեստ Հեմի» նկատմամբ տարած 3:1 հաշվով հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել իր ֆուտբոլիստների հասցեին:
-Մենք այսօր շատ լավ խաղացինք: Ես մի փոքր հիասթափված եմ, որ ավելի շատ գոլեր չխեցինք և դարպասն անառիկ չպահեցինք:
Մեր ֆուտբոլիստներն այժմ ավելի վստահ են գործում և ավելի շատ գոլային պահեր են ստեղծում: Ադնան Յանուզայն իսկապես շատ լավ խաղաց: Մենք նրանից միշտ ավելին ենք սպասում և նա զարմանալիորեն արդարացնում է սպասելիքները: Նա իսկական տաղանդ է:
Մեր նպատակն է շարունակել հաղթել և ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնել,- ասել է Մոյեսը: BBC