«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է, որ իր ակումբը չի հրաժարվում Չեմպիոնների Լիգան հաղթելու առաջադրանքից:
Վերջերս շոտլանդացի մասնագետը հայտնել էր, որ իրեն չեն բավականացնում 5-6 համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, ում հետ իր թիմը կդառնար Եվրոպայում լավագույնը: Սակայն նախքան «Շախտյորի» հետ խաղը Մոյեսն իր խոսքերը ետ է վերցրել:
-Իհարկե մենք կփորձենք հաղթել Չեմպիոնների Լիգան: Դա «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու մաս է կազմում, և ես կանեմ այն ամենն, ինչն ինձնից է կախված, որպեսզի իրականացնենք այն,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Բացի այդ, Մոյեսը խոսել է Պրեմիեր Լիգայում թիմի մրցաշարային դիրքի մասին, և ըստ նրա, շուտով «Յունայթեդը» կվերսկսի իր հաղթարշավը:
-Ես նման իրավիճակում եղել եմ «Էվերթոնում» և «Պրեստոնում» աշխատելու տարիներին: Ես իմ աշխատաոճը չեմ փոխել, և շարունակում եմ անել այն, ինչ առաջ էի անում:
Ինչ վերաբերվում է արդյունքներին, ապա դրանք անպայման կլինեն: Ես դրանում որևէ կասկած չունեմ,- ավելացրել է Մոյեսը: