«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ ի դեմս Խուան Մատայի, Ուեյն Ռունիի և Ռոբին Վան Պերսիի, իր թիմն ունի Պրեմիեր Լիգայի լավագույն հարձոկողական գիծը:
Սպասվում է, որ «Ստոկ Սիթիի» դեմ այսօրվա խաղում Մոյեսը կրկին առաջին րոպեից դաշտ դուրս կբերի այս եռյակին. Մատային որպես փլեյմեյքեր, իսկ Ռունիին և Վան Պերսիի՝ հարձակման սուր ծայրում:
Մոյեսը հուսով է, որ շուտով իր սաները կհասնեն իրենց մարզավիճակի գագաթնակետին: Չպետք է մոռանալ, որ Ռունին և Վան Պերսին նոր են վերադարձել վնասվածքից, իսկ Մատան խաղաժամանակ չէր ստանում «Չելսիում»:
-Երբ նրանք միմյանց ավելի լավ հասկանան և լավագույն մարզավիճակում լինեն, ապա մենք կունենանք առաջնության լավագույն հարձակման գիծը:
Մենք պետք է Մատային ժամանակ տանք, որպեսզի նա հարմարվի: Նա Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: