«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոստովանել է, որ այս պահին իր թիմն արժանի չէ Չեմպիոնների Լիգայի ուղեգրին:
Այժմ «կարմիր սատանաները» 11 միավորով հետ են Պրեմիեր Լիգայի չորրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլից»: «Յունայթեդն» ամենայն հավանականությամբ վերջին 19 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային առաջնությունում:
-Առջևում դեռ երկար ճանապարհ կա: Այս պահին մենք բավարար լավ չենք խաղում, որպեսզի տեղ ունենանք ուժեղագույն քառյակում: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ և փորձենք օգտվել մրցակիցների սխալներից: Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայի գոտում տեղ գտնելն է, սակայն դա շատ դժվար կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: