• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եթե ես լինեի կենտրոնական պաշտպան, կարող էի սիգարը բերանումս խաղալ Քեյնի դեմ

«Արսենալի» լեգենդ Թոնի Ադամսը ասել է, որ կարող էր Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնին կկանգնեցներ «սիգարը բերանում», եթե նա հակառակորդի պաշտպաններից լիներ:

Նախորդ Աշխարհի առաջնությունում նվաճելով «Ոսկե խաղակոշիկը»՝ Քեյնը դեռ գոլ չի խփել և անկեղծորեն ոչ տպավորիչ հանդիպում էր անցկացնում ԱՄՆ-ի դեմ։

Ադամսը զգում է, որ Քեյնը դադարել է խաղալ հարձակվողի դիրքում՝ չափազանց տարվելով գնդակները հավաքելով և նահանջելով դաշտի խորքերը:

«Անկեղծ ասած, եթե ես պաշտպան լինեի այս աշխարհի առաջնությունում, ես չափազանց ուրախ կլինեի խաղալ Հարի Քեյնի դեմ»:

«Նա չի բացվում քո հետևում և չի փորձում հաղթել քեզ: Նա կապող օղակ է, ով շատ է նահանջում գնդակի հետևից»:

«Մարդիկ կարող են մտածել, որ ես անարդար եմ վարվում Հարիի նկատմամբ, քանի որ ես նաև ասել եմ, որ ավագի թևկապը պետք է խլել նրանից և հանձնել Դեքլան Ռայսին, բայց դա ամենևին էլ այդպես չէ»։

«Մեզ պետք է Հարի Քեյնը, նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, և նրա խաղն ինքնին խոսում է դրա մասին, բայց եթե ես լինեի կենտրոնական պաշտպան Քաթարում, կարող էի սիգարը բերանումս խաղալ նրա դեմ»,- ասել է Ադամսը: