Երեկ կեսգիշերին կայացավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը։ «Արսենալը» «Էմիրեյթսում» մրցեց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
Անգլիայում թիմերի հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Խաղի մեկնարկից 10 րոպե հետո իսպանական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստներով։ «Արսենալը» հաշիվը բացեց 61-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը։ Պատասխան գոլը 82-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը։
Պատասխան խաղը կկայանա մայիսի 3֊ին Մադրիդում։
Գոլեր․ Լակազետ՝ 61ր, Գրիզման՝ 82ր
Հեռացում․ Վրսալկո՝ 10ր։