«Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը հայտարարել է, որ դեռ չի մտածել «Արսենալ» վերադառնալու մասին։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով խաղալով Չեմպիոնշիփի «Միդլսբրոյի» կազմում՝ Ֆոլարինն այս մրցաշրջանի համար ուղարկվեց «Ռեյմս» խաղային պրակտիկայի համար:
21 ամյա անգլիացին հիանալի կերպով հաստատվել է Ֆրանսիայում և այժմ հանդիսանում է Լիգա 1-ի երրորդ լավագույն ռմբարկուն՝ խփելով նույնիսկ ավելի շատ գոլ (17), քան «ՊՍԺ»-ի գերաստղ Լիոնել Մեսսին:
Բալոգանը ամենաերիտասարդ խաղացողն է, ով 1956 թվականից ի վեր Ֆրանսիայի բարձրագույն առաջնությունում իր դեբյուտային մրցաշրջանում հասել է 17 գոլի սահմանագծին: Սակայն Ֆոլարինը դեռ չի մտածում «Արսենալ» վերադառնալու մասին։
«Մտքերումս այդքան հեռու չեմ գնացել»։
«Վստահ եմ, որ այն, ինչին ես կարողացել եմ հասնել մինչ այժմ, մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն «Արսենալում», այլ ամենուր: Պարզապես պետք է շարունակել դա անել, կենտրոնացած մնալ և օգնել թիմին»,- ասել է Բալոգանը Daily Mail-ին տված հարցազրույցում:.