• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես հաճույքով եմ հետևում Փիքֆորդի խաղին

«Չելսիի» լեգենդ Պետր Չեխը խոստովանել է, որ հաճույք է ստանում Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդի խաղից այս աշխարհի առաջնությունում:

ԱԱ 2022-ին ընդառաջ շատ քննարկումներ եղան, թե ով պետք է լինի Անգլիայի առաջին համարը մրցաշարում, սակայն գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պահպանել է իր վստահությունը Փիքֆորդի նկատմամբ:

Չեխը Սաութգեյթի որոշումը համարում է բացարձակապես ճիշտ և կարծում է, որ «Էվերթոնի» դարպասապահն անթերի է:

«Առայժմ ես հաճույքով եմ դիտում Ջորդան Փիքֆորդի խաղին այս մրցաշարում, քանի որ նա շատ է քննադատվել, և ինչ որ բանավեճ է եղել այն մասին, թե որ դարպասապահը պետք է մեկնարկի Անգլիայի հավաքականում»:

«Նա արդեն ունի աշխարհի գավաթի խաղարկության փորձ, որտեղ նա շատ լավն էր: Եվրոյում նա հիանալի էր: Կարծում եմ, որ ճիշտ է աջակցել նրան և տեղ տալ մեկնարկային կազմում, քանի որ, իմ կարծիքով, նա ոչ մի սխալ չի արել արդեն երեք մրցաշար է»,- Չեխի խոսքերն է մեջբերում Football.London-ը։