«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հայտարարել է, որ «չի գցի իր խաղացողներին ավտոբուսի տակ»՝ «Բրայթոնից» 4:1 հաշվով պարտվելուց հետո:
Շաբաթ օրը «Չելսին» առաջին պարտությունը կրեց Փոթերի օրոք՝ պարտվելով Գրեհեմի նախկին թիմին։
Այնուամենայնիվ, Փոթերը պատրաստ է մեղմ լինել իր խաղացողների հետ: Գրեհեմը դժգոհություն չունի թիմի նվիրվածությունից։
«Սա Պրեմիեր լիգան է, և ամենուր դժվար է: «Բրայթոնը» լավ թիմ է: Ես դա գիտեմ, և այն մթնոլորտի շնորհիվ, որը նրանք ստեղծում են, նրանք կարող են ձեզ ճնշել»:
«Մենք մի քանի չպարտադրված սխալ թույլ տվեցինք, բայց դա էլ է տեղի ունենում: Ես բացարձակապես նպատակ չունեմ իմ խաղացողներին ավտոբուսի տակ գցելու, քանի որ նրանք հիանալի էին. նրանք ամեն ինչ անում են ինձ համար»:
«Ես պետք է պատասխանատվություն ստանձնեմ և փորձեմ գտնել ավելի լավ հանդես գալու միջոց»,- Փոթերի խոսքը մեջբերում է The Independent-ը։