Հարձակվող Էրլինգ Հալանդը հայտարարել է, որ ցնցված չէ «Մանչեսթեր Սիթիում» իր կարիերայի մեկնարկից:
Դորտմունդի «Բորուսիայից» 51 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերված Հոլանդը 12 գոլ խփեց «Սիթիի» կազմում իր առաջին յոթ խաղում, այդ թվում՝ երկու հեթ-տրիկ:
Այդ 12 գոլերից 10-ը գրանցվել է Պրեմիեր լիգայում, որտեղ դեռևս ոչ մի նորեկ այսքան ուժեղ մեկնարկ չի ունեցել, սակայն 22-ամյա նորվեգացին այնքան էլ զարմացած չէ:
«Իհարկե, ես մի փոքր զարմացած եմ, բայց դա մեծ ցնցում չէ, ոչ: Որովհետև ես գիտեմ իմ սեփական որակները, ինչպես նաև այն, որ տեղափոխվեցի լավ թիմ: Այստեղ այնքան լավ խաղացողներ կան»:
«Սա գեղեցիկ ակումբ է, իրոք, լավ մարդկանցով: Ես սիրում եմ խաղալ այս մարզադաշտում, և մենք արդեն մի քանի լավ պահեր ենք ունեցել միասին»,- ասել է Հալանդը Telemundo Sports-ին տված հարցազրույցում: