«Արսենալն» ավարտեց Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Սպորտինգի» դեմ՝ 2:2:
«Զինագործների» մեկնարկային կազմում տեղի էր ունեցել միանգամից վեց փոփոխություն՝ կապված անցած տուրում «Բորնմուտի» նկատմամբ 3։2 հաշվով կամային հաղթանակի հետ։ Հնարավորություն ստացածների թվում էին այդ հանդիպման հերոս Ռիս Նելսոնը և դեբյուտանտ Յակուբ Կիվերը։
«Արսենալը» խաղի սկզբում հավակնոտ տեսք ուներ՝ լավ վերահսկում էր գնդակ և և ցուցադրում էր նպատակային խաղ: Եվ արդեն 22-րդ րոպեին հյուրերը կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Ֆաբիո Վիեյրայի անկյունայինից կատարած փոխանցումը կարողացավ եզրափակել Ուիլյամ Սալիբան՝ 0:1:
Սակայն, «զինագործները» այդ առավելությունը երկար պահօանել չկարողացան։ Հանդիպման 34-րդ րոպեին «Սպորտինգը» պատասխանեց «Արսենալի» արդյունավետ անկյունայինի խաղարկմանը իր անկյունայինի խաղարկումով, իսկ գոլի հեղինակը դարձավ Գոնսալո Ինասիոն՝ 1:1:
Առաջին խաղակեսի մնացած հատվածում երկու թիմերն էլ կարողացան լարվածության մեջ պահել մրցակից պաշտպաններին և դարպասապահներին։ Սակայն ամենավտանգավոր պահը կարողացավ ստեղծել «Արսենալը»։ Հերթական անկյունայինի խաղարկումից հետո կարողացավ առաջինը արձագանքել Գրանիտ Ջական, ում գլխի հարվածից հետո գնդակն ամբողջությամբ չհատեց դարպասային գիծը։
Երկրորդ խաղակեսի սկզբում Ալեքսանդր Զինչենկոն վտանգավոր փոխանցում կատարեց տուգանային հրապարակի ձախ եզր, որտեղից Գաբրիել Մարտինելին փորձեց գնդակը նետել դարպասապահի վրայով, սակայն ապարդյուն։
Մրցակցի լավ խաղարկմանը տանտերերը պատասխանեցին 55-րդ րոպեին խփած գոլով։ Նախ առաջին հարվածը Մեթ Թերները ետ մղեց ուղիղ իր դիմաց, որտեղ հերթապահող Պաուլինյոն կարողացավ օգտվել դարպասապահի սխալից` 2:1:
Հաջորդ մի քանի րոպեները անցան բավականին բարձր տեմպով։ Ջական հեռվից հարվածեց։ Գնդակը անդրադարձավ Հիդեմասա Մորիտայից, որն էլ ապակողմնորոշեց դարպասապահին` 2:2:
Խաղը շուտով հանդարտվեց։ «Զինագործները» վերահսկում էին իրավիճակին, սակայն ակնհայտ պահեր չստեղծեցին՝ որոշելով պարզել դիմակայության հաղթողին պատասխան հանդիպման ժամանակ։
Սպորտինգ (Պորտուգալիա) 2 – 2 Արսենալ (Անգլիա)
Գոլեր՝ Ինասիո 34, Պաուլինյո 55 – Սալիբա 22, Մորիտա 62 (ինքն․)
Դեղին՝ Կոատես, Մորիտա – Մարտինելի, Զինչենկո