• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա լիգա՝ «Արսենալ» «Սպորտինգ» ։ (2 – 2) Անոնս

Անցյալ հինգշաբթի «Արսենալի» ուղևորությունը Լիսաբոն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով, «զինագործները» և՛ առաջ անցան, և՛ պարտվեցին հանդիպման ընթացքում:

«Մենք երեք տարվա ընթացքում մեծ եվրոպական գիշերներ չենք ունեցել: Հատկապես Covid-ի պատճառով»:

«Վաղը կլինի առաջինը երկար ժամանակ անց: Հուսով եմ, որ մենք հիանալի մթնոլորտ կստեղծենք և երկրպագուների հետ միասին կվայելենք շատ լավ թիմի դեմ խաղը, որը հիանալի փորձություն կլինի մեզ համար»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:

«Արսենալը» եվրոպական մրցաշարերում պորտուգալական թիմերի դեմ տնային ինը հանդիպումներից միայն մեկում է պարտվել (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի)՝ 1:3 հաշվով «Բենֆիկային» 1991/92 մրցաշրջանում:

«Սպորտինգը» երբեք չի հաղթել եվրոպական մրցաշարերում անգլիական թիմերին արտագնա վերջին ինը խաղերում (4 ոչ-ոքի, 5 պարտություն):

«Արսենալը» չի հաղթել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի վերջին երեք տնային հանդիպումներից և ոչ մեկում (2 ոչ-ոքի, 1 պարտություն):

Երբ «Սպորտինգը» չի կարողացել հաղթել եվրոպական մրցաշարերի փլեյ-օֆֆի երկխաղյա դիիմակայությունների առաջին խաղում, ապա դուրս է մնացել վերջին 22 դեպքերից 21-ում:

«Սպորտինգի» դեմ առաջին հանդիպման ժամանակ «Արսենալի» վինգեր Բուկայո Սական ութ հաջող անցում է կատարել, ինչը լավագույն արդյունքն է մինչև 21 տարեկան խաղացողների համար 2020 թվականի փետրվարից ի վեր:

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս մի քանի շաբաթ, սակայն Էմիլ Սմիթ-Ռոուն և Գաբրիել Ժեզուսը, որոնք երկուսն էլ վերջերս են վերադարձել հիվանդանոցից, կարող են խաղալ:

Եվրոպա լիգա. 1/16 եզրափակիչ․ Պատասխան խաղ։
«Արսենալ» (Անգլիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա). Առաջին հանդիպում՝ 2:2

Էմիրեյթս մարզադաշտ՝ 00:00

Հետաքրքիր փաստեր