• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումների անոնս

Այսօր երեկոյան Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում իրենց հանդիպումները կանցկացնեն «Վեստ Հեմը», «Բրայթոնը» և «Լիվերպուլը»։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպումների անոնսը։

«Օլիմպիակոս» – «Վեստ Հեմ» 20:45

Որպես Կոնֆերանս Լիգայի գործող չեմպիոն՝ «Վեստ Հեմը» սկսեց Եվրոպայի լիգայի իր արշավը «Բակա Տոպոլայի» և «Ֆրայբուրգի» նկատմամբ հաղթանակներով և ներկայումս գլխավորում է A խումբը:

«Օլիմպիակոսը» միայն մեկ միավոր ունի, իսկ անցյալ կիրակի Հունաստանի առաջնության «Պանատինաիկոսի» դեմ խաղը վաղաժամ ավարտվեց հակառակորդ խաղացողի վրա նետված ճայթրուկի պատճառով։

«Օլիմպիակոսը» արդեն երկու անգամ խաղացել է «Վեստ Հեմի» դեմ՝ մեկ հաղթանակ տանելով և մեկ ոչ-ոքի:

«Օլիմպիակոսը» բոլոր մրցաշարերում չի պարտվել իր վերջին չորս հանդիպումներից ոչ մեկում:

«Վեստ Հեմը» իր վերջին 5 հանդիպումներում ընդամենը 1 պարտություն ունի (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

«Օլիմպիակոսը» հաղթել է իր վերջին 8 տնային հանդիպումներից 7-ում, բացառությամբ սեպտեմբերին «Ֆրայբուրգից» կրած պարտությունը 2-3 հաշվով:

«Վեստ Հեմի» պաշտպան Վլադիմիր Ցոուֆալը չի ​​մեկնել վնասվածքի պատճառով, սակայն թիմի կազմում կլինեն Բեն Ջոնսոնն ու Աարոն Կրեսուելը, ովքեր ապաքինվել են:

«Բրայթոն» – «Այաքս» 23:00

«Բրայթոնը» անվստահ սկսեց խմբային փուլը՝ իր մեկնարկային երկու հանդիպումներից վաստակելով ընդամենը մեկ միավոր: «Այաքսը» նույնպես դեռ չի հաղթել Եվրոպայի լիգայում՝ երկու հանդիպումներն էլ ավարտելով ոչ-ոքի:

«Այաքսը» այս հանդիպմանը մոտենում է առանց գլխավոր մարզչի՝ աշխատանքից հեռացնելով Մորիս Սթայնին Էրեդիվիզիում մրցաշրջանի աղետալի մեկնարկից հետո:

«Բրայթոնը» նախկինում երբեք չի հանդիպել ո՛չ «Այաքսին», ո՛չ էլ ընդհանրապես հոլանդական թիմերին:

Բայց «Այաքսը» 32 անգամ խաղացել է անգլիական թիմերի դեմ՝ տանելով 9 հաղթանակ (8 ոչ-ոքի, 15 պարտություն):

«Բրայթոնը» բոլոր մրցաշարերում 5 հանդիպում անընդմեջ չի հաղթել, «Այաքսը»՝ 8։

«Բրայթոնն» ու «Այաքսը» խմբային փուլի առաջին երկու տուրերում չորսական գոլ են  խփել։

«Բրայթոնը» չի կարող իր հույսը դնել վնասվածք ստացած Սոլի Մարչի և Դենի Ուելբեքի վրա: Նրանցից բացի հիվանդանոցում են նաև Պերվիս Էստուպինյանը, Տարիկ Լեմպթին, Յակուբ Մոդերն ու Ժուլիո Էնչիզոն։

«Լիվերպուլ» – «Թուլուզ» 23:00

«Լիվերպուլը» գլխավորում է E խումբը՝ հաղթանակներ տանելով «Ունիոնի» և «ԼԱՍԿ»-ի նկատմամբ, իսկ «Թուլուզը» «կարմիրների» գլխավոր հետապնդողն է, որն ունի չորս միավոր իր մեկնարկային երկու հանդիպումներից հետո:

«Թուլուզը» հայտնի է անցյալ մրցաշրջանում Ֆրանսիայի գավաթը նվաճելով՝ առաջին գավաթն իրենց պատմության մեջ:

«Լիվերպուլը» արդեն երկու անգամ խաղացել է «Թուլուզի» դեմ՝ երկու հաղթանակ տանելով:

Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» 12 խաղում միայն մեկ պարտություն է կրել՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը (9 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

«Թուլուզը» 5 արտագնա հանդիպում անընդմեջ չի կարողացել հաղթել (3 ոչ-ոքի, 2 պարտություն):

«Լիվերպուլը» չի պարտվել Էնֆիլդում անցկացրած վերջին 14 հանդիպումներից և ոչ մեկում (12 հաղթանակ, 2 ոչ-ոքի):

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը ուսի վիրահատության է ենթարկվել՝ հիվանդանոցում միանալով Տիագո Ալկանտարային և Ստեֆան Բայչետիչին։ Կոդի Գակպոն ծնկի վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին։

Հետաքրքիր փաստեր