Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունից անմիջապես հետո կայացավ նաև Եվրոպա Լիգայի նույն փուլի վիճակահանությունը։ Այս փուլ հասած անգլիական միակ ակումբը «Լիվերպուլն» է։
Յուրգեն Կլոպը մրցակից ստացավ իր նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիային», որը 1/8 եզրափակչից դուրս թողեց «Տոտտենհեմին»։
Ավելացնենք, որ մերսիսայդյան ակումբն առաջին խաղը կխաղա Դրոտմունդում՝ ապրիլի 7-ին։ Մեկ շաբաթ անց թիմերը կմրցեն «Էնֆիլդում»։
Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի զույգերը․
«Բրագա» (Պորտուգալիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Սպարտա» (Չեխիա)
«Ատլետիկ» (Իսպանիա) – «Սևիլյա» (Իսպանիա)
«Բորուսիա» Դ (Գերմանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)