Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին խաղում «Լիվերպուլը» մրցեց ֆրանսիական «Բորդոյի» հետ։
Բրենդան Ռոջերսի սաներն առաջինը հասան հաջողության, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։ «Կարմիրներից» գոլի հեղինակ դարձավ Ադամ Լալանան։ Խաղավարտից 9 րոպե առաջ էլ դաշտի տերերի բրազիլիացի հարձակվողը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Գոլեր․ Լալանա՝ 65ր, Ժուսի՝ 81ր։