Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչում «Լիվերպուլն» առաջին խաղն անցկացրեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
«Սիգնալ Իդունա Պարկում» կայացավ մի հանդիպում, որը կարող էր զարդարել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։ Բավական լարված և անզիջում պայքարում գրանցվեց 1։1 արդունքը։
Առաջինը հաջողության հասան «կարմիրները»։ Ջեյմս Միլների փոխանցումից հետո հաշիվը բացեց Դիվոկ Օրիջին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկին Հենրիխ Մխիթարյանը կատարեց հերթական գոլային փոխանցումը։ Պատասխան գոլն էլ խփեց Մաթս Հումելսը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 13֊ին՝ «Էնֆիլդ» մարզադաշտում։
Գոլեր․ Օրիջի՝ 36ր, Հյումելս՝ 48ր։