Եվրոպա Լիգայի խմբային փուլի հերթական խաղում «Տոտտենհեմն» այսօր հյուրընկալվել էր մոլդովական «Շերիֆին»:
Վիլաշ-Բոաշի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը: Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենը, իսկ 75-րդ րոպեին Ջերմեյն Դեֆոն խփեց իր թիմի երկրորդ գնդակը:
Գոլեր․ Վերտոնգեն՝ 12ր, Դեֆո՝ 75ր